Հայտնի է՝ ինչ են որոշել Ռեալում Կարվախալի վնասվածքից հետո
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալն Իսպանիայի ընթացիկ առաջնության 9-րդ տուրի՝ «Վիլյառեալի» (2:0) դեմ կայացած խաղի վերջնամասում ծանր վնասվածք էր ստացել և փոխարինվել։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ռամոն դե Մոնն իր x-յան միկրոբլոգում, մինչ ձմեռային տրանսֆերային պատուհանի բացվելն «արքայական ակումբի» աջ եզրային պաշտպանի դիրքում բացը կլրացնեն Լուկաս Վասկեսը և Էդեր Միլիտաոն։
Հունվարին «սերուցքայինները» բանակցություններ կվարեն «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդի հետ, այս մասին տեղեկացնում է Sport.es-ը։ Նախկինում «Ռեալը» ցանկանում էր բանավոր համաձայնության հասնել անգլիացի ֆուտբոլիստի հետ և գալիք տարվա հունիսին անվճար թիմ հրավիրել Տրենտին։ Կարվախալի վնասվածքը մի փոքր խառնել է մադրիդյան ակումբի ղեկավարության ծրագրերը․ այժմ թիմը պատրաստ է «Լիվերպուլին» վճարել պաշտպանի տրանսֆերային արժեքը։
Միաժամանակ, «Ռեալը» ցանկանում է երկարաձգել Կարվախալի հետ կնքած պայմանագրի ժամկետը, որը լրանում է 2025 թվականի ամռանը, փոխանցում է Armsport-ը։