Բաքուն Երևանին կոչ է արել փոխել երկրի սահմանադրության դրույթները, որոնք տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ
Ադրբեջանը Հայաստանին կոչ է անում ընտրություն կատարել հարաբերությունների կարգավորման գործընթացի և բոլոր մակարդակներում առճակատման միջև։ Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։
«Հայկական կողմը պետք է ընտրություն կատարի հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտի և բոլոր մակարդակներում առճակատման շարունակման միջև, Ադրբեջանն իր հերթին հավատարիմ է մեր երկրի նախաձեռնած և խրախուսվող կարգավորման գործընթացին։
Կոչ ենք անում Հայաստանին դրսևորել քաղաքական կամք և պատասխանատվություն՝ վերացնելու կարգավորման գործընթացի տրամաբանական ավարտին մնացած խոչընդոտները՝ նախևառաջ փոխելով երկրի սահմանադրության և այլ օրենսդրական ակտերի դրույթները, որոնք տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։