Լիվերպուլի գլխավոր մարզիչը խոսել է Ալիսոնի վնասվածքի մասին
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը մեկնաբանել է Ալիսոնի ստացած վնասվածքն ԱՊԼ-ի 7-րդ տուրի՝ «Քրիստալ Փելասի» դեմ կայացած խաղում (1:0):
«Մենք դեռ ոչինչ չգիտենք Ալիսոնի վնասվածքի լրջության մասին։ Երբ ֆուտբոլիստն այսկերպ է լքում խաղադաշտը, նա դժվար թե լինի Բրազիլիայի ազգային հավաքականում։ Նույնիսկ չեմ սպասում, որ նա կկարողանա վերադառնալ միջազգային դադարից հետո։
Մենք պետք է սպասենք և տեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ Ալիսոնին հարկավոր կլինի մի քանի շաբաթ՝ լիովին վերականգնվելու համար։ Ըստ իս՝ սա ետին ազդրի մկանի վնասվածք է»,- Սլոթի խոսքն է մեջբերում «մերսիսայդցիների» պաշտոնական կայքը։
Ալիսոն Բեքերը վնասվածք էր ստացել խաղի 79-րդ րոպեին և փոխարինվել, փոխանցում է Armsport-ը։