Բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Opel»-ը. վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:20-ի սահմաններում Ակունք գյուղի վարչական տարածքում՝ Պողոս-Պետրոս սրբատեղիի հարևանությամբ, բախվել են Արցախի Հանրապետության քաղաքացի, 25-ամյա Գենրի Վ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Գոռ Ս.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Նրան հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները։
Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։