Տիգրան Բարսեղյանը Սլովանի կազմում մասնակցել է հերթական խաղին
Սլովակիայի առաջնության 10-րդ տուրում «Սլովանը» սեփական հարկի տակ ընդունել է «Տրենչինին» և ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտել հանդիպումը:
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպանը «Սլովանի» կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Այս հանդիպումից հետո Բրատիսլավան ներկայացնող ակումբը 22 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, փոխանցում է Armsport-ը։