Ինտերը ջախջախեց Տորինոյին, Մխիթարյանը խաղաց 77 րոպե
Ա Սերիայի 7-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է «Տորինոյին» և 3:2 հաշվով հաղթանակ տարել:
Տանտերերի կազմում հանդիպման գլխավոր հերոսը հարձակվող Մարկուս Թյուրամն էր, որը դարձել է հեթ-տրիկի հեղինակ՝ աչքի ընկնելով հանդիպման 25-րդ, 35-րդ և 60-րդ րոպեներին: Հյուրերը պատասխանել են հարձակվող Դուվան Սապատայի և կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչի դիպուկ հարվածներով. վերջինը՝ 11 մետրանոցից:
Նշենք, որ 20-րդ րոպեից թուրինցիները խաղում էին 10 հոգով՝ Գիլերմո Մարիպանի հեռացման պատճառով։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 77-րդ րոպեին՝ 3:1 հաշվի պայմաններում:
«Ինտերը» 14 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը: «Տորինոն»11 միավորով 6-րդ տեղում է, փոխանցում է Armsport-ը։