Նոր Զելանդիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Զելանդիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, շաբաթ օրը հաղորդել է նորզելանդական Geonet ծառայությունը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Երկրաշարժը տեղի է ունեցել Կուկի նեղուցում, որը բաժանում է Նոր Զելանդիայի Հյուսիսային և Հարավային կղզիները, Մոսկվայի ժամանակով 19.08-ին՝ ավելի քան 400 հազար մարդ ունեցող երկրի մայրաքաղաք Վելինգթոնից 25 կիլոմետր դեպի արևմուտք։
Օջախը գտնվել է 30 կմ խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։