Մակրոնը դաշնակիցներին կոչ է արել Իսրայելին չտրամադրել զենք
Էմանուել Մակրոնը դաշնակիցներին կոչ է արել Իսրայելին չտրամադրել զենք, որը ՑԱՀԱԼ-ը կարող է օգտագործել Գազայի հատվածում, հիշեցրել, որ Ֆրանսիան Իսրայելին զենք չի մատակարարում։
«Կարծում եմ՝ մեր առաջնահերթությունը քաղաքական կարգավորմանը վերադառնալն է»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։
Մեկնաբանելով Լիբանանում զարգացումները՝ Մակրոնը հայտարարել է՝ այժմ գլխավորը էսկալացիայից խուսափելն է: «Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։
Նա համոզմունք է հայտնել, որ հրադադարի բացակայությունը բացասաբար է ազդում նաև Իսրայելի անվտանգության վրա: