Բավարիայում հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 11 մարդ
Բավարիայի Բամբերգ քաղաքի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 11 մարդ է տուժել։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Bild-ը՝ հղում անելով ոստիկանությանը։
«Տասնմեկ մարդ վիրավորվել է, նրանցից մեկի վիճակը ծանր է։ Հրդեհը, հավանաբար, բռնկվել է առաջին հարկի խոհանոցում ուրբաթ երեկոյան»,-ասվում է հրապարակման մեջ։
Հաղորդվում է, որ հյուրանոցի երկու հյուր միջին ծանրության վնասվածք է ստացել, ութը՝ թեթև վնասվածքներ: Նրանցից երեքը հոսպիտալացվել է։
Հյուրանոցի 40 համար, որոնցում հյուրընկալվել է մոտ 70 գրանցված հյուր, ներկայումս ստուգվում է՝ պարզելու արդյոք դրանք անվտանգ են հյուրերի համար։