Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանի և Հյուսիս-ատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) միջև համագործակցության 30-ամյակը։
«Միասին մենք ձգտում ենք հասնել և ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունը երկխոսության և համագործակցության ընդլայնման միջոցով: Ակնկալում ենք գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում»,-ասված է ՀՀ ԱԳՆ-ի «X»-ի հրապարակման մեջ։
30 տարի առաջ Հայաստանը միացավ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին, ինչը կարևոր պահ էր նրա պաշտպանական և քաղաքական գործունեության մեջ: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ընդհանուր արժեքներին ու շահերի վրա։