Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան
«Հրապարակ»-ը գրել է․
Մենք տեղեկացանք, որ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի որդին ամուսնության առաջարկություն է արել Լևոն Տեր - Պետրոսյանի թոռնիկին` Լյուսյային:
Երիտասարդները տևական ժամանակ հանդիպում էին, թեև նրանց հարազատներից ոմանք չէին խրախուսում այդ հարաբերությունները:
Վերջերս Գասպարյանի որդին հանդիսավոր պայմաններում ռոմանտիկ առաջարկություն է արել և աղջիկն ընդունել է առաջարկությունը:
Հիշեցնենք, որ աղջկա մորական պապն էլ Դավիթ Շահնազարյանն է: