«Հեզբոլլահ»-ի նոր առաջնորդի հետ կապ հաստատել չի հաջողվում․ հաղորդվում է նրա զոհվելու մասին
«Հեզբոլլահ» շիական շարժման սպանված առաջնորդ Հասան Նասրալլայի իրավահաջորդ Հաշեմ Սաֆիեդինը հոկտեմբերի 4-ից կապի դուրս չի եկել, հայտնում է «AL Arabia»-ն։
Նշվում է, որ Իսրայելը զանգվածային հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, որի թիրախն է եղել Հաշեմ Սաֆիեդինի ստորգետնյա բունկերը:
Լիբանանի անվտանգության ծառայության աղբյուրը և Լիբանանի անվտանգության ծառայության երկու այլ աղբյուրներ հայտնել են, որ հոկտեմբերի 4-ից շարունակվող իսրայելական հարվածները Բեյրութի հարավային արվարձանին, որը հայտնի է որպես Դահիա, փրկարարներին թույլ չեն տալիս ուսումնասիրել հարձակման վայրը:
«Հեզբոլլահը» դեռ չի մեկնաբանել Սաֆիեդինի հետ կապված իրավիճակը հարձակումից հետո:
Իսրայելացի փոխգնդապետ Նադավ Շոշանին ուրբաթ օրը հայտարարել է, որ զինվորականները դեռ գնահատում են «Հեզբոլլահ»-ի հետախուզության կենտրոնակայանի ուղղությամբ հասցված ավիահարվածների արդյունքները։