Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Jeep»-ն ու «Nissan»-ը. կա տուժած
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Ամիրյան-Սարյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 52-ամյա Գևորգ Մաթևոսյանի վարած «Jeep» մակնիշի և 28-ամյա Էդգար Վարդանյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։