Եվա Ռիվասը շուտով կներկայացնի իր նոր երգը
Եվա Ռիվասը վերդարձել է Հայաստանում և պատրատսվում է բազմաթիվ անակնկալներ մատուցել իր երկրպագուներին:
-Ցանկանում էի հասցնել երկրպագուներիս, որ այստեղ եմ: Բացակայության և անգործության այս տարները ինձ համար շատ դժվար են եղել: Սակայն ինձ միշտ ուժ է տվել երկրպագուներիս սերը և այն փաստը, որ նրանք ինձ սպասում էին: Հիմա պատրաստվում է իմ նոր երգը' Հայաստան-ը:Որի հեղինակն Աննա Հովներն է,ով երգեր է գրում բոլորիս շատ հայտնի աստղերի համար: Այնքան գեղեցիկ երգ է, որ գուցե օրհներգ դառնա: Երգը մինչև ամանոր կհայտնվի համցանցում, իսկ տեսահոլովակը փետրվարին պատրաստ կլինի: Երգը կիսով չափ ռուսերեն է, կիսով չափ Հայերեն: Երգի ձայնագրմանը մասնակցում է մանկական երգչախումբ: Փետրվարին կկայանա երգի շնորհանդեսը և այդ ժամանակ նաև պատրաստ կլինի իմ հաջորդ երգը, որը հենց իմ վերադարձին է նվիրված:
Այս մասին երգչուհին ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
-Երգը ի սկզբանե գրված էր խմբակային կատարման համար, սակայն ես հետո հասկացա, որ այդ բոլոր ձայներին կարող է փոխարինել Եվա Ռիվասի հզոր ձայնը:
Այս մասին պատմեց երգի հեղինակ' Աննա Հովները:
Եվան հրաժարվեց պատասխանել քաղաքականության մասին բոլոր հարցերն ասելով, որ ինքը որոշ չափով տեղյակ է քաղաքականությունից, սակայն իրեն գիտակ չի համարում այդ ասպարեզում:
Երբ երգչուհուն հարցրեցին արդյոք համագործակցում է պրդյուսերի հետ նա պատասխանեց.
- Հիմա պրոդյուսեր չունեմ և ամեն ինչ մենակ եմ անում: Ընկերներս ինձ շատ են օգնում:Նախկին պրոդյուսերիս' Վալերիի Սահարյանի հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ:Եվրոտեսիլից հետո նկատում էի, որ նրա մոտ պակասել է հետաքրքրությունը նախագծի հանդեպ: Միգուցե նա ավելի լավ արդյունքների էր սպասում:
Անձնական կյանքի մասին նա ասաց.
- Ես ազատ եմ: Այս երկարատև բացակայության ընթացքում ես հասկացա, որ ես չափազանց շատ ժամանակ եմ տրամադրում անձնական կյանքիս, իսկ ես չեմ կարող ապրել առանց բեմի: Տվյալ պահին ինձ համար բեմը ավելի կարևոր է քան անձնական կյանքը: