Կինը մտել է ուրիշի տուն և ընթրիք պատրաստել
Ամերիկայի Վիսկոնսին նահանգում կնոջը ձերբակալել են բնակարանային գողության համար այն բանից հետո, երբ նա որոշել է ինքն իր համար ընթրիք պատրաստել ուրիշի տանը։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Newsweek-ը։
Տան տիրուհին ոստիկանություն է կանչել, երբ գիշերը վերադառնալով, հայտնաբերել է իր խոհանոցի լույսը վառված և գազօջախի մոտ կանգնած անծանոթուհուն։ Վերջինս իր համար ծովախեցգետիններով մակարոն պատրաստելիս է եղել։ Ժամանած ոստիկաններին կինը պատմել է, որ սրճարանում հանդիպել է տան տիրուհուն և նրանից էլ ստացել է մուտքի դռան բանալիները։
Տան տիրուհին հերքել է անծանոթուհու խոսքերը։ Պարզվել է, որ վերջինս մտել է տուն և ուսումնասիրել ուրիշների փոստն ու սենյակներում գտնվող այլ առարկաներ՝ տիրուհու հետ հանդիպման մասին համոզիչ պատմություն հորինելու համար։ Ինչ-որ պահի նա այնքան է իրեն ազատ զգացել, որ սկսել է իր համար ընթրիք պատրաստել։