Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում՝ հոկտեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Մարզերում՝ հոկտեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։