Գրիգորյանի գոլի շնորհիվ Ֆարուլը ոչ-ոքի խաղաց Բուխարեստի Դինամոյի հետ
Ռումինիայի առաջնության 12-րդ տուրի խաղում «Ֆարուլը» ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը Բուխարեստի «Դինամոյի» հետ։
Տանտերերի կազմում 71-րդ րոպեին հանդիպման հաշիվը հավասարեցրեց Նարեկ Գրիգորյանը։
Սա հայ ֆուտբոլիստի 3-րդ գոլն էր ընթացիկ մրցաշրջանում։
Այս հանդիպումից հետո «Ֆարուլը» 13 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղը, փոխանցում է Armsport-ը։