Լավրովն ընդունել է ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպանին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին։
Լավրովը ջերմորեն շնորհավորել է Արսենյանին՝ դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնին նշանակվելու առթիվ, հաջողություն մաղթել աշխատանքում՝ ի շահ երկու երկրների միջև դաշնակցային կապերի ամրապնդման։
Քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր։