Տեխնոլոգիաների զարգացումը մեզ տալիս է արդյունավետության բարձրացում յուրաքանչյուր ոլորտում․ Տիգրան Ավինյան
Մեկնարկեց տեխնոլոգիական և նորարությունների ամենամեծ միջոցառումը՝ Digitec 2024-ը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Տեխնոլոգիաների զարգացումը մեզ տալիս է արդյունավետության բարձրացում յուրաքանչյուր ոլորտում, նորարարության mo խթանում և կյանքի որակի ընդհանուր բարելավում։
Կարևորելով տեխնոլոգիաների դերը Երևանի զարգացման հարցում, Երևանի քաղաքապետարանի կողմից արդեն կիրառվում են որոշ տեխնոլոգիական գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս մեզ առավել արդյունավետ ծառայություններ մատուցել երևանցիներին»,- գրել է նա։