Երևան, 21.Դեկտեմբեր.2024, 00:00 |
Էկոնոմիկայի նախարարը Շիրակում շրջայցի ընթացքո... Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունե... Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծ... Իրանի և Ռուսաստանի դիվանագետները քննարկել են ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայրիկիս 20 հոդվածներով 45 մեղադրանք է առաջադ... ՄԻՊ-ն ընդունել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հա... ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանի ընտրությունները․ Կո... Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Նի... Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիո... Կարևորում եմ Հայ-չինական բարեկամության դպրոցի... Երկրաշարժերի կրկնության օրենքը, հայոց պատմիչն... Կարող եք պահանջել կարմիր գծերի նախկինում գործ... Ձեր նախագահության օրոք ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև ... Վրաստանում ՀՀ դեսպանը մի շարք դիվանագիտական ա... Երևանում «Ford Fusion»-ը բախվել է գազատար խող... Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված ... Բավարիան և Լայպցիգն արձագանքել են Մագդեբուրգո... Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերա... Այսօր ձմեռային արևադարձի օրն է. Գագիկ Սուրենյ... Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժան... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ դեկտեմբերի 21-ի համար Լույս չի լինի. հասցեներ Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողութ... Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են. «... Խորհրդարանը չլուծարելու ճանապարհ են գտել. «Հր... 36 ժամ ջուր չի լինելու Թմրանյութի շրջանառությունը բանակում աճել է. «... Քյարամյանի եւ Բադասյանի դեմ հաղորդում կներկայ... Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային... «Պադավատապետության» մեքենաների կրճատումն ու Ն... Ինչու է ԱԺ արտահերթ նիստը չեղարկվել. «Ժողովու... Ինչպես հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փո... Բարսելոնան նոր մարզադաշտ է փնտրում ՉԼ-ի հանդի... Պապիկյանի և Մխիթար Հայրապետյանի գլխավորությամ... Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը ... ՌԴ նախագահը պարգևատրել է Մարգարիտա Սիմոնյանին Երկրաշարժ՝ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Հայ... Ես երազում եմ այդ մրցաշարում հաղթելու մասին․ ... Կանոնակարգվում է սեռաբջիջների և սաղմերի ներմո... Առողջապահության նախարարի ծառայողական ավտոմեքե... Ո՞վքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավա... ԱԳ նախարարը և ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգողը ... Արթուր Աբրահամը լուսանկար է հրապարակել Նեյմար... Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը նշում են իր... Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Երևանում․ ... Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ձորից ... Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս ... Աշխատանքային առօրյա. Աննա Հակոբյանը տեսանյութ... 9 կիլոգրամից ավելի մարիխուանա և զինամթերք․ Շե... Գորշ արջերը ձմեռային զբոսանքի են դուրս եկել Վ... Ավելի քան 30 երկրի գիտնական և մասնագետ Սանկտ ... Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայությա... ՊԵԿ e-invoicing համակարգում էլեկտրոնային ստոր... Հայտնի են Միլանի գլխավոր մարզչի հիմնական հավա... Մարտունի-Գավառ ճանապարհին բախվել են մարդատարն... Գվարդիոլան դեմ չէ, որ Հոլանդը հեռանա, սակայն ... Մանրամասներ՝ շմոլ գազից թունավորված ընտանիքի ... Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղութ... Եվրամիությունը 2025-ին հավելյալ 30 մլրդ եվրոյ... Ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լ... Վերին Պարնի գյուղից 7-հոգանոց ընտանիքը շմոլ գ... Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածություն... Պետական բյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ... Ադրբեջանցի զինծառայողը վնասվածք է ստացել ական... ՆԳՆ-ն հայտարարում է Պարեկային ծառայության համ... Արտաշատի խճուղում բեռնատարը կողաշրջվել է Քաղաքային տրանսպորտի թանկացումը հետաձգվեց․ ավ... Գողացել են փողոցում տեղադրված էլեկտրական սրճե... Ավարտում եմ աշխատանքս ՏԿԵ նախարարի տեղակալի պ... 100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ա... Նորանշանակ նախարարները երդվել են․ Փաշինյանը ն... Աննա Հակոբյանը ներկա է եղել «Հանդիպման լավագո... ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազա... Գողոնը հայտնաբերվել է, երիտասարդները ներկայաց... Վահագն Գևորգյանը ազատվել է Ջրային կոմիտեի նախ... 3-5 տարեկան երեխաների շուրջ 80%-ն ընդգրկված է... ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարը և ... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմի... Չադը Ֆրանսիայից պահանջել է դուրս բերել զորքեր... Երևան-Մոսկվա չվերթի ուղևորն ինքնաթիռում ծեծկռ... ՀՀ-ի դպրոցներից մեկում ուսուցիչը աշակերտին մտ... «Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավա... ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համ... «Երեխեքին դու ես վառել»․ կացարանում այրված զի... Բաքվում կկառուցվի կաթոլիկ եկեղեցի, իսկ Արցախի... «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրությ... Գագիկ Մարկոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմի... Գյումրեցի տղամարդիկ ավտոտնակում կեղծ օղիներ ե... Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպ... Միրզոյանը Ղազախստանի արտգործնախարարի հետ քննա... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մերժել է կառավար... Վաղարշապատում ոռոգումը և բարեկարգումը կազմակե... Ահազանգ է ստացվել, որ մեկ հարկանի տուն է այրվ... Արձանագրվել է 12 պատահար․ 1 մարդ զոհվել է, 13... Պենտագոնը հայտնել է, որ Սիրիայում կա 2000 ամե... ՀՀ ԱԺ փոխնախագահը Սաուդյան Արաբիայում մասնակց...

Դատախազությունը պետությանն է վերադարձրել 30 միլիոն դոլարը գերազանցող գույք և ֆինանսական միջոցներ. Աննա Վարդապետյան

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Երևանում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի ընթացքում հանդես է եկել զեկույցով, անդրադարձել է պետական (համայնքային) շահերի պաշտպանության, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում իրականացվող աշխատանքներին: Հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, Համակարգող խորհրդի գործադիր քարտուղար Վլադիմիր Զիմինը, Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ռահմոն Յուսուֆ Ահմադզոդը, Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը, Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գալիմժան Կոյգելդիևը, Ղրղզական Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Նուրբեք Քայիմովը, Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Սվետլանա Արտիկովան, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, այլք:

Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է.

«Կոռուպցիայի դեմ պայքարի համակարգը, ի թիվս այլնի, ընդգրկում է իրավական, ներառյալ՝ քրեաիրավական, կադրային, կազմակերպչական և գաղափարական բնույթի միջոցառումներ:

Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում առաջնային նշանակություն ունեն իրավական, այդ թվում՝ քրեաիրավական միջոցառումները։ Այս համատեքստում Դատախազության խնդիրներն են.

-կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարը և սոցիալական արդարության վերականգնումը, որը, ի թիվս այլնի, ներառում է անհատին, հասարակությանը և պետությանը պատճառված վնասի վերականգնումը,

-պետական շահերի պաշտպանության նպատակով Դատախազության լիազորությունների շրջանակում հայցերի հարուցումը,

-ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը, որն ապահովում է գույքի և ֆինանսական ակտիվների վերադարձը պետությանը կամ համայնքներին,

-միջազգային համագործակցություն՝ երկրից դուրս բերված ակտիվների վերադարձի ոլորտում:

Կադրային և կազմակերպչական միջոցառումները ներառում են դատախազների նկատմամբ բարձր բարոյական պահանջներ, ինչպես նաև հաշվետվողականություն իրենց ունեցվածքի համար:

Դատախազի պաշտոնի համար թեկնածուներ ընտրելիս՝ հաշվի է առնվում բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրամադրված խորհրդատվական եզրակացությունը: Գործող դատախազները պարտավոր են իրենց նշանակման վեցերորդ տարում բարեվարքության ստուգում անցնել:

Տվյալ պահին այդ ստուգումն արդեն իսկ անցել է 198 դատախազ, ինչը կազմում է Դատախազության համակարգի դատախազների ընդհանուր թվի գրեթե 50 տոկոսը։ Նախատեսվում է, որ մինչև 2026 թվականի ավարտ բարեվարքության ստուգում պետք է անցնեն բոլոր դատախազները: Ստուգման արդյունքում ստացված բացասական խորհրդատվական եզրակացությունը հիմք է հանդիսանում գլխավոր դատախազի կողմից տվյալ դատախազի նկատմամբ պարտադիր կարգապահական վարույթ հարուցելու համար։

Կոռուպցիայի դեմ պայքարի գաղափարական ասպեկտը հիմնված է կոռուպցիայի նկատմամբ զրոյական հանդուրժողականության թեզի վրա։

Հարկ է նշել, որ գաղափարական բնույթի միջոցառումները ներառում են նաև տեղեկատվական բնույթի աշխատանք։ Հաճախակի կրկնվող և հասարակական նշանակության կոռուպցիոն երևույթների դեպքում Գլխավոր դատախազությունը հանրությանը պատշաճ կերպով տեղեկացնում է քրեական գործերի ընթացքի և կայացված դատական ակտերի մասին։

Իրավական միջոցառումները ներառում են Դատախազության՝ հայցեր հարուցելու լիազորությունները.

-պետական շահերը պաշտպանելու,

-ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով:

Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունը նախատեսված է Հայաստանի Սահմանադրությամբ, իսկ դրանց կիրառման հիմքերն ու կարգը մանրամասնորեն ամրագրված են «Դատախազության մասին» օրենքում։

2023 թվականի օրենսդրական փոփոխությունների արդյունքում Դատախազության լիազորությունները պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում ընդլայնվել են: Ներկայումս դրանք ներառում են ոչ միայն պետական, այլ նաև համայնքային շահերի պաշտպանության հայցերի հարուցումը: Դատախազության նշված լիազորություններն ընդգրկում են հասարակական հարաբերությունների լայն շրջանակ, որոնք ներառում են պետական և համայնքային սեփականության պաշտպանությունը, շրջակա միջավայրի պահպանությունը, այն դպրոցների և նախադպրոցական հաստատությունների շենքերի, պուրակների, հրապարակների և այլ տարածքների օտարման, սեփականաշնորհման գործընթացի ուսումնասիրությունը, որոնք ենթակա չեն օտարման։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում 2020 թվականից մինչ օրս Դատախազությունը նախաձեռնել է 537 ստուգում։ Դատարան ներկայացված երեք գործով արդեն իսկ կայացվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ որոշումներ՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության։

Ներկայում դատարանները քննում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 107 հայց, որոնց ընդհանուր գումարը գերազանցում է 1 մլրդ 440 մլն դոլարը։ Այս հայցերը առնչվում են ոչ միայն դրամական միջոցներին, այլ նաև անշարժ և այլ տեսակի գույքին, իրավաբանական անձանց բաժնետոմսերի բռնագանձմանը, ընդհանուր առմամբ՝ շուրջ 2000 օբյեկտներ։

2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի սեպտեմբերը, Դատախազության պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորությունների շրջանակում պետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքը, ինչպես նաև դրամական միջոցներն ընդհանուր առմամբ գերազանցում է 30 միլիոն դոլարը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով կնքվել է 8 հաշտության համաձայնություն, ինչի արդյունքում պետությանը վերադարձվել է ավելի քան 5 միլիարդ դրամ, որը համարժեք է ավելի քան 12 միլիոն դոլարի։

Այս թվերը հստակ ցույց են տալիս, որ Դատախազության պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորություններն արդյունավետ մեխանիզմ են կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով պետության համար բացասական հետևանքները չեզոքացնելու համար։

Կցանկանայի նշել նաև միջազգային-իրավական համագործակցության դերը պետության սահմաններից դուրս բերված ակտիվների վերադարձի ոլորտում։ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված բազմակողմ և երկկողմ համաձայնագրերը Հայաստանի իրավապահ մարմիններին հնարավորություն են ընձեռում իրավական օգնություն հայցելու և տրամադրելու:

Օտարերկրյա պետության իրավասու մարմինների հետ Գլխավոր դատախազության սերտ համագործակցության շնորհիվ բացահայտվել է հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված և պետության սահմաններից դուրս հանված գույք։ Քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցության ընթացքում մի շարք երկրներում մեզ հաջողվել է բացահայտել նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվներ, որոնք ներկայումս սառեցված են։

Այս գործընթացն ուղղված է ինչպես հանցագործությունների կանխարգելմանը, այնպես էլ հակաօրինական գործողությունների հետևանքով պատճառված վնասի վերականգնմանը, մասնավորապես՝ Հայաստանից հափշտակված գույքի վերադարձմանը: Այս գործընթացը շարունակական է և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության դատախազության առաջնահերթություններից մեկը»։

Այս թեմայով

Էկոնոմիկայի նախարարը Շիրակում շրջայցի ընթացքո... Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունե... Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծ... Իրանի և Ռուսաստանի դիվանագետները քննարկել են ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայրիկիս 20 հոդվածներով 45 մեղադրանք է առաջադ... ՄԻՊ-ն ընդունել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հա... ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանի ընտրությունները․ Կո... Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Նի... Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիո... Կարևորում եմ Հայ-չինական բարեկամության դպրոցի... Երկրաշարժերի կրկնության օրենքը, հայոց պատմիչն... Կարող եք պահանջել կարմիր գծերի նախկինում գործ... Ձեր նախագահության օրոք ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև ... Վրաստանում ՀՀ դեսպանը մի շարք դիվանագիտական ա... Երևանում «Ford Fusion»-ը բախվել է գազատար խող... Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված ... Բավարիան և Լայպցիգն արձագանքել են Մագդեբուրգո... Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերա... Այսօր ձմեռային արևադարձի օրն է. Գագիկ Սուրենյ... Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժան... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ դեկտեմբերի 21-ի համար Լույս չի լինի. հասցեներ Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողութ... Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են. «... Խորհրդարանը չլուծարելու ճանապարհ են գտել. «Հր... 36 ժամ ջուր չի լինելու Թմրանյութի շրջանառությունը բանակում աճել է. «... Քյարամյանի եւ Բադասյանի դեմ հաղորդում կներկայ... Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային... «Պադավատապետության» մեքենաների կրճատումն ու Ն... Ինչու է ԱԺ արտահերթ նիստը չեղարկվել. «Ժողովու... Ինչպես հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փո... Բարսելոնան նոր մարզադաշտ է փնտրում ՉԼ-ի հանդի... Պապիկյանի և Մխիթար Հայրապետյանի գլխավորությամ... Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը ... ՌԴ նախագահը պարգևատրել է Մարգարիտա Սիմոնյանին Երկրաշարժ՝ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Հայ... Ես երազում եմ այդ մրցաշարում հաղթելու մասին․ ... Կանոնակարգվում է սեռաբջիջների և սաղմերի ներմո... Առողջապահության նախարարի ծառայողական ավտոմեքե... Ո՞վքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավա... ԱԳ նախարարը և ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգողը ... Արթուր Աբրահամը լուսանկար է հրապարակել Նեյմար... Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը նշում են իր... Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Երևանում․ ... Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ձորից ... Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս ... Աշխատանքային առօրյա. Աննա Հակոբյանը տեսանյութ... 9 կիլոգրամից ավելի մարիխուանա և զինամթերք․ Շե... Գորշ արջերը ձմեռային զբոսանքի են դուրս եկել Վ... Ավելի քան 30 երկրի գիտնական և մասնագետ Սանկտ ... Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայությա... ՊԵԿ e-invoicing համակարգում էլեկտրոնային ստոր... Հայտնի են Միլանի գլխավոր մարզչի հիմնական հավա... Մարտունի-Գավառ ճանապարհին բախվել են մարդատարն... Գվարդիոլան դեմ չէ, որ Հոլանդը հեռանա, սակայն ... Մանրամասներ՝ շմոլ գազից թունավորված ընտանիքի ... Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղութ... Եվրամիությունը 2025-ին հավելյալ 30 մլրդ եվրոյ... Ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լ... Վերին Պարնի գյուղից 7-հոգանոց ընտանիքը շմոլ գ... Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածություն... Պետական բյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ... Ադրբեջանցի զինծառայողը վնասվածք է ստացել ական... ՆԳՆ-ն հայտարարում է Պարեկային ծառայության համ... Արտաշատի խճուղում բեռնատարը կողաշրջվել է Քաղաքային տրանսպորտի թանկացումը հետաձգվեց․ ավ... Գողացել են փողոցում տեղադրված էլեկտրական սրճե... Ավարտում եմ աշխատանքս ՏԿԵ նախարարի տեղակալի պ... 100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ա... Նորանշանակ նախարարները երդվել են․ Փաշինյանը ն... Աննա Հակոբյանը ներկա է եղել «Հանդիպման լավագո... ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազա... Գողոնը հայտնաբերվել է, երիտասարդները ներկայաց... Վահագն Գևորգյանը ազատվել է Ջրային կոմիտեի նախ... 3-5 տարեկան երեխաների շուրջ 80%-ն ընդգրկված է... ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարը և ... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմի... Չադը Ֆրանսիայից պահանջել է դուրս բերել զորքեր... Երևան-Մոսկվա չվերթի ուղևորն ինքնաթիռում ծեծկռ... ՀՀ-ի դպրոցներից մեկում ուսուցիչը աշակերտին մտ... «Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավա... ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համ... «Երեխեքին դու ես վառել»․ կացարանում այրված զի... Բաքվում կկառուցվի կաթոլիկ եկեղեցի, իսկ Արցախի... «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրությ... Գագիկ Մարկոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմի... Գյումրեցի տղամարդիկ ավտոտնակում կեղծ օղիներ ե... Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպ... Միրզոյանը Ղազախստանի արտգործնախարարի հետ քննա... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մերժել է կառավար... Վաղարշապատում ոռոգումը և բարեկարգումը կազմակե... Ահազանգ է ստացվել, որ մեկ հարկանի տուն է այրվ... Արձանագրվել է 12 պատահար․ 1 մարդ զոհվել է, 13... Պենտագոնը հայտնել է, որ Սիրիայում կա 2000 ամե... ՀՀ ԱԺ փոխնախագահը Սաուդյան Արաբիայում մասնակց...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan