Ես զգուշացնում եմ Հայաստանին՝ դադարեցրե՛ք այս վտանգավոր խաղերը․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին մեղադրել է, մի կողմից, խաղաղության մասին խոսելու, մյուս կողմից՝ ինտենսիվ զինվելու մեջ․
«Ես զգուշացնում եմ Հայաստանին՝ դադարեցրե՛ք այս վտանգավոր խաղերը։ Մի կողմից խոսում են խաղաղության մասին, ստում, մյուս կողմից՝ մասշտաբային սպառազինություն են գնում։ Ո՞վ է նրանց զենք տալիս․ Ֆրանսիան և հակաադրբեջանական այլ երկրներ։ Ինչու՞ են այդ զենքերը նրանց անվճար տալիս։ Որքան էլ փորձեն, ոչինչ չի ստացվի։ Այսօր նրանք պետք է հանգիստ թողնեն Հարավային Կովկասը, հանձնվեն, գնան ու զբաղվեն իրենց գործերով»,- ասել է նա:
Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը 44-օրյա պատերազմի ժամանակ ամենաբարձր մակարդակով դիմել է Ռուսաստանին՝ «օրական 10 անգամ խնդրելով պատերազմը կանգնեցնել»․
«Նրանք մոռացել են դա»,- ասել է նա: