Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1մլն 590հզր դրամ է
Դավթաշեն վարչական շրջանում բարդի տեսակի 45 ծառի ապօրինի հատման դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում արձանագրվել է 45 հատ 8-17 սմ կոճղի տրամագիծ ունեցող «արագաաճ բարդի» տեսակի հատված ծառ։
ԲԸՏՄ-ից տեղեկացնում են, որ շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.590.000 ՀՀ դրամ։
Վարչական վարույթի նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։
Նախօրեին տեղեկացրել էինք, որ Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել է 45 բարդի տեսակի ծառեր։