Հայաստանը պետք է հետաքննի ռազմական հանցագործությունները և պատժի մեղավորներին. Հաջիև
«Հայաստանը պետք է պատշաճ կերպով հետաքննի ռազմական հանցագործությունները և պատժի բոլոր մեղավորներին»,-այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Հայաստանը պետք է ցույց տա իր իրական հավատարմությունն անցումային արդարադատությանը և հետկոնֆլիկտային հաշտեցմանը՝ ճանաչելով իր պետական պատասխանատվությունն այդ բոլոր հանցագործությունների համար, և պատշաճ կերպով հետաքննի ու պատժի բոլոր ռազմական հանցագործներին»,– հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ նման հայտարարություն էր արել նաև Ալիևը` նշելով, որ «եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, պետք» է պատժի ադրբեջանցիների դեմ վայրագություններ իրականացնողներին»։