Տղամարդը փրկվել է ծովային գիշատչի հարձակումից. շնաձուկը նրան որպես հուշ «նվեր» է թողել
Դեպքը տեղի է ունեցել դայվինգով զբաղվող 20-ամյա Անգուս Կոկոտի հետ, երբ նա լողալիս է եղել Ֆրանսիական Պոլինեզիայի Մանգարևա կղզու առափնյա ջրերում: Չնայած Անգուսը լողալիս է եղել ծանծաղ ջրում՝ ափից մի քանի մետր հեռավորության վրա, նրա վրա է հարձակվել 2,5 մետրանոց շնաձուկը։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Daily Star-ը։
Փորձելով փրկել իր կյանքը՝ Անգուսը հանգստություն է պահպանել, հանել է դանակը, որը սովորաբար օգտագործելիս է եղել սուզվելու համար նախատեսված պարանները կտրելու համար, և հարվածել է շնաձկանը, այս անսպասելի հակագրոհից հետո գիշատիչը բաց է թողել լողորդին և հեռացել։
Վիրավոր Անգուսին փրկարարները ռազմական ինքնաթիռով տեղափոխել են մոտակա հիվանդանոց, որտեղ վիրաբույժները վեց երկար ժամ են անցկացրել՝ նորից հավաքելով նրա ձեռքը:
Շնաձկան հարձակումից հետո անսպասելի «նվեր» է մնացել՝ գիշատչի մի քանի ատամներ խրված են եղել փափուկ հյուսվածքի մեջ: Սուզորդը որպես հիշատակ դրանցից զարդ է պատրաստել։