Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանում տեղից տեղ գնալը ժամեր է տեւում՝ խցանումներ են, կարմիր գծերի գումարը տասնապատկեցին, բայց մեքենա կայանելն ավելի բարդ է, քան 1 տարի առաջ:
Ստացվեց՝ քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց` 2024-ի ութ ամսվա ընթացքում կարմիր գծերից 600 միլիոն դրամով ավելի գումար է հավաքվել, քան ողջ 2023-ի ընթացքում: Իսկ ինչի վրա է քաղաքապետարանը ծախսում այդ փողերը. հաճույքների, յուրայիններին պետպատվեր իջեցնելու, փառատոններ կազմակերպելու:
Մեկ օրինակ բերենք` Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը մեկնել էր Իտալիայի մայրաքաղաք Հռոմ: Քաղաքապետարանից ասացին, որ եռօրյա այցի վրա 5 միլիոն 228 հազար դրամ է ծախսվել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: