Ռումինիայում հարձակվել են թարգմանչուհու վրա ռուսերեն խոսքի պատճառով
Սվետլանա անունով ռուս թարգմանչուհին Ռումինիայի բնակչի կողմից հարձակման է ենթարկվել Բուխարեստում ԱՄՆ դեսպանատան մոտ, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է RT-ն։
«Մեր ետևում գտնվող մի մարդ բարձրաձայն և զայրացած բղավեց, որ այստեղ՝ ռումինական հողի վրա, դուք չեք կարող ռուսերեն խոսել, ես վախենում էի, որ նա կհարձակվի մեզ վրա», - Սվետլանայի խոսքը մեջբերում է պարբերականը։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ նա դեսպանատուն է եկել Կիևից իր հաճախորդուհու հետ՝ վիզա ստանալու համար։ Իրենց հերթին սպասելով՝ նրանք ռուսերենով քննարկում էին Ռումինիան։
Իրավիճակին ստիպված են եղել միջամտել զինված ժանդարմները։
Ինչպես ավելի վաղ նշել էր Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան, վերջին հինգ տարիների ընթացքում ռուսաֆոբիան հասել է իր գագաթնակետին, սակայն ՄԱԿ-ի կառույցներում դրան գործնականում արձագանք չկա։