Սա ամենամեծ հիասթափությունն էր. Մլադա Բոլեսլավայի գլխավոր մարզիչը՝ Նոայից կրած պարտության մասին
«Մլադայի» գլխավոր մարզիչ Անդրեաս Բրանտսրոմը «Նոայից» կրած պարտությունից հետո կիսվել է տպավորություններով:
«Առաջին քսան րոպեն բավամենք շատ արագ թիմի դեմ էինք խաղում, բայց Եվրոպայում քիչ է հանդիպում, երբ արտագնա խաղում մրցակիցը այդքան շատ է հակագրոհում: Մենք պատժվեցինք գնդակը շատ հեշտ կորցնելու համար: Շատ արագ պետք է դասեր քաղենք այս պարտությունից:
Սա շատ մեծ հիասթափություն էր: Երկար տարիների դադարից հետո մեր թիմն առաջին անգամ էր խաղում եվրագավաթներում, այդ իսկ պատճառով հիասթափությունը մեծ է»,- նշել է մարզիչն ու «Նոայի» կազմում առանձնացրելԳուստավո Սանգարեին և Յան Էտեկիին:
«Մրցակցի համար իդեալական խաղ ստացվեց, քանի որ նրանք կարողանում էին շատ հակագրոհներ անցկացնել երեքը՝ երեքի, չորսը՝ չորսի դեմ: Նրանց կողմից հիանալի խաղ էր»,- Armsport-ի փոխանցմամբ՝ եզրափակել է մարզիչը: