5-ամյա տղան ամենօրյա սննդի մեջ օգտագործում է էլեկտրական լարեր և սարքավորումներ
Պրեստոն քաղաքի 5-ամյա բնակիչ Ջոզեֆ Խյուզը, ով տառապում է հազվագյուտ Pica հիվանդությամբ, նախընտրում է ամենօրյա սննդի մեջ օգտագործել է տարատեսակ էլեկտրական լարեր և սարքավորումներ: Նրա մայրը՝ 25-ամյա Քեյթ Ջարվիսը տղայի մոտ այդ տարօրինակ սովորույթը նկատել է դեռ վաղ հասակից, երբ պատահական մի օր տեսել է, թե ինչպես է տղան ուտում հեռախոսի լիցքավորման համար նախատեսված էլեկտրական լարը:
Դեպքից անմիջապես հետո փոքրիկին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մի քանի ժամ անց բժիշկները հայտարարել են, որ տղայի կյանքին վտանգ չի սպառնում, նշելով, որ նա տառապում է հազվագյուտ հիվանդությամբ: