Հայաստանում դեռևս ոչ մի անձ պատասխանատվության չի ենթարկվել․ Ալիևի նոր պահանջը
Թեև պատերազմական և մարդկության դեմ հանցագործություններ կատարած որոշ անձինք այսօր կանգնում են Ադրբեջանի արդարադատության առջև, Հայաստանում դեռևս ոչ մի անձ պատասխանատվության չի ենթարկվել դրա համար, hակառակը՝ նրանք հերոսացվել են: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՝ «Անհետ կորած անձանց խնդրի լուծում. ընտանիքների ճշմարտության հաստատման իրավունքի պաշտպանություն» միջազգային համաժողովին:
Ալիևն ընդգծել է, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր ապակառուցողական դիրքորոշումից և կատարի միջազգային մարդասիրական իրավունքից բխող պարտավորությունները:
«Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, ապա պետք է վճռականորեն դատապարտի գերեվարված և պատանդ վերցված ադրբեջանցիների նկատմամբ իրականացված վայրագությունները և պատժի մեղավորներին: Դա կարող է նաև դառնալ երկու երկրների միջև վստահության կառուցման գործուն միջոցներից մեկը», — հավելել Է Ադրբեջանի նախագահը: