Էրդողանի որդին թաքնվում է Բաքվու՞մ
Թուրքիայում իրականացված հակակոռուպցիոն օպերացիայի գործը վարող դատախազ Մուամմեր Աքքըշը հարցաքննության շրջանակներում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդուն՝ Բիլալ Էրդողանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին որոշում է կայացրել: Դատախազը Բիլալ Էրդողանին հարցաքննության կանչելու մասին Ստամբուլի ոստիկանությանը ծանուցագիր է ուղարկել: Այս մասին գրում ermenihaber-ին:
Թուրքական մամուլում քննարկման թեմա է դարձել այն հանգամանքը, թե որտեղ է այս պահին գտնվում Բիլալ Էրդողանը:
Թուրքական «Օզելհաբեր» լրատվական կայքի տեղեկացմամբ' կան խոսակցություններ, որ Բիլալ Էրդողանը թաքնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Որոշ պարբերականներ էլ պնդում են, թե Էրդողանը իր որդուն թաքցնում է Քըսքլըի իր նստավայրում: Նշենք, որ դատախազի որոշման մեջ նշված է, որ Բիլալ Էրդողանը պետք է ներկայանա Ստամբուլի գլխավոր դատախազություն 2014 թվականի հունվարի 2-ին: Ծանուցման մեջ նշվում է, որ նշված ամսաթվին չներկայանալու, դեպքում քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, Բիլալ Էրդողանը բերման կենթարկվի: