Հերթական ընդդիմադիրի դեմ քրեական գործը մակագրվել է Մասիս Մելքոնյանին
Գերասիմ Վարդանյանի գործը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին։ Այս մասին հայտնում է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Ասում են պատահականությունը օրենքի, կանոնավորության, միակերպության ճիշտ հակառակն է: Ամենակարող պատահականության սկզբունքով Գերասիմ Վարդանյանի գործը մակագրվեց դատավոր Մասիս Մելքոնյանին»:
Հիշեցնենք՝ դատավոր Մասիս Մելքոնյանը նախկինում հարել է Վազգեն Սարգսյանի եղբոր գլխավորած «Հանրապետություն» կուսակցությանը։ Այդ մասին են վկայում համացանցում տարածված նրա լուսանկարները՝ նշված կուսակցության պաստառի ներքո։