Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշումը հակասահմանադրական է․ Գոհար Մելոյան
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի ՍԴՈ-1749 որոշումը հակասահմանադրական է
Սահմանադրության 168-րդ հոդվածը համապարփակ թվարկում է ՍԴ-ի լիազորություններն ու այն իրավական ակտերը, որոնց սահմանադրականությունը ՍԴ-ն կարող է քննել։
Սահմանադրական դատարանն իրավասություն ՉՈւՆԻ պաշտոնապես մեկնաբանելու Անկախության հռչակագիրը, կամ վերջինիս առանձին դրույթների գործողության կամ ուժի մեջ լինելու վերաբերյալ տալու եզրակացություն։
Հռչակագիրը ՉԻ ճկվում, փոփոխվում կամ ուժը կորցնում»։