Հեղեղումներ՝ Իրանում․ կան զոհեր
Իրանի հարավում Հալիլ գետի վարարման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի։ Ըստ Քերմանի նահանգի Ջիրոֆթ քաղաքի իշխանությունների՝ հայտնաբերվել է վերջին անհետ կորածի մարմինը, հաղորդում է IRNA գործակալությունը։
Քաղաքի ղեկավար Ահմադ Բոլանդնազարը գործակալությանը հայտնել է, որ որոնողական աշխատանքները դադարեցվել են։ Անհետ կորածներին գտնելու աշխատանքներում ներգրավված են եղել Իրանի Կարմիր մահիկի ընկերության փրկարարական խմբեր, կամավորական խմբեր, քաղաքապետարանի աշխատակիցներ և սովորական քաղաքացիներ։
Բոլոր զոհերը, բացի մեկից, Աֆղանստանի քաղաքացիներ են։
Ըստ հրապարակման՝ հեղեղման պահին նրանք իրենց ընտանիքների հետ աշխատում էին այգում, իսկ երեխաները խաղում էին գետում։