Պարեկները մեկ շաբաթում Երևանում բացահայտել են երթևեկության կանոնների 5991, մարզերում՝ 12753 խախտում
Սեպտեմբերի 23-ից 30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5991 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 156 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 174, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 310 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 32, չամրակապված վարելու՝ 1489, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 245, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 115, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 1498 և 1459 այլ իրավախախտումներ։ 108 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 132-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 54-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 243-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 90 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12753 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 258 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 233, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 782 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 82, չամրակապված վարելու՝ 3203, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 325, վարելիս հեռախոսից օգտվելու՝476, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 33, արագության գերազանցման՝ 1530 և 3401 այլ իրավախախտումներ։ 404 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1312-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 528-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 33-ը՝ բեռնատարներ, 220-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 29 անձ։