Իրանը պարզեցնում է մեքենաների մուտքը Հայաստանից
Իրանը նախաձեռնել է պարզեցնել մեքենաների մուտքը Հայաստանից, հաղորդում է Armenian Business Portal հեռուստաալիքը` հղում անելով Tehran Times-ին:
Նշվում է, որ այժմ Հայաստանի քաղաքացիները կկարողանան ստանալ Carnet de Passages՝ ավտոմեքենաների տարանցիկ փաստաթուղթ, որը կնվազեցնի սահմանը հատելու ժամանակը։
Նախաձեռնությունն ուղղված է մաքսային ընթացակարգերի արագացմանը և միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի զարգացմանը, ինչը պետք է մեծացնի զբոսաշրջային հոսքը Իրանի և հարևան երկրների միջև։