Միշուստինը պաշտոնական այցով կայցելի Իրան
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը այսօր պաշտոնական այցով կմեկնի Իրան, որտեղ բանակցություններ կվարի հանրապետության ղեկավարության հետ, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։
«2024 թվականի սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) և բանակցություններ կվարի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի և Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ»,- ասվում է հայտարարության մեջ։
Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-իրանական համագործակցության ողջ շրջանակը առեւտրատնտեսական, մշակութային եւ հումանիտար ոլորտներում։
Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի տրանսպորտի, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում խոշոր համատեղ նախագծերի իրականացմանը, նշել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։