Նեպալում հեղեղումներն ավելի քան 190 մարդու կյանք են խլել
Նեպալում վերջին երկու օրերին հորդառատ անձրևների առաջացրած հեղեղումների և սողանքների զոհերի թիվը հասել է 193-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ ևս 96 մարդ վիրավորվել է, 31 մարդ անհետ կորած է։
Նշվում է, որ մարդիկ հիմնականում զոհվել են Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում, որտեղ հորդառատ անձրևներ են տեղացել, և քաղաքի հարավային հատվածի մեծ մասը հեղեղվել է։
Ըստ տեղի իշխանությունների՝ սեպտեմբերի 29-ին և 30-ին եղանակը բարելավվել է, ինչը թույլ է տվել ակտիվացնել փրկարարական և վերականգնողական աշխատանքները։