«Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 65-ի
ԱՄՆ-ի հարավ-արևելքում առնվազն 65 մարդ է զոհվել «Հելեն» փոթորկի պատճառով: Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է NBC News-ը:
Մոտ 20-ի դեպքում մահվան պատճառը ծառերի տապալումն է եղել։ Շաբաթ երեկոյան փոթորկի պատճառով Ֆլորիդայի, Ջորջիայի, Հյուսիսային Կարոլինայի, Հարավային Կարոլինայի, Թենեսիի և Վիրջինիայի շուրջ 2,68 միլիոն բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության, իր հերթին նշել է CBS News-ը:
Սպասվում է, որ սեպտեմբերի 30-ին եղանակային պայմաններն ավելի բարենպաստ կլինեն:
4-րդ կարգի «Հելեն» փոթորիկը ուրբաթ առավոտյան՝ Արևելյան ափի ժամանակով, հասել է Ֆլորիդայի նոսր բնակեցված Բիգ Բենդ շրջան: Դրանից կարճ ժամանակ անց այն թուլացավ՝ հասնելով առաջին կարգի, իսկ հետո՝ արևադարձային փոթորկի։