Իրաքն աջակցություն է հայտնել Լիբանանին Իսրայելի հարձակումների ֆոնին
Իրաքի վարչապետ Մուհամեդ աս-Սուդանին հայտնել է իսրայելական հարձակումների ֆոնին Լիբանանին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Իրաքի վարչապետը նշել է լիբանանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում:
«Ֆեսյբուք»-ի իր էջում տարածած հաղորդագրության մեջ Իրաքի վարչապետը տեղեկացրել է, որ Լիբանանի կառավարության ղեկավար Նաջիբ Միքաթիի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Իրաքի ամուր և սկզբունքային դիրքորոշումը Լիբանանին և նրա ժոովրդին շարունակական և անհրաժեշտ ողջ աջակցությունը տրամադրելու վերաբերյալ, ինչպես նաև ընդգծել արաբական և իսլամական պետությունների ջանքերը համակարգելու անհրաժեշտությունը՝ դադարեցնելու համար իսրայելական շարունակվող հարձակումները, որոնք սպառնում են տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։