Միևնույն է, դու միջակ ես․ Չելսիի ֆուտբոլիստը՝ Պալմերին
Ռոմեո Լավիան ծաղրել է իր թիմակցին՝ Քոուլ Փալմերին` ստորագրելով «Չելսիի» կիսապաշտպանի խաղային գնդակի վրա «Բրայթոնի» նկատմամբ (4:2) տարած հաղթանակից հետո, փոխանցում է Armsport-ը։
Քոուլ Փալմերը Պրեմիեր լիգայում նոր ցուցանիշ է գրանցել՝ դառնալով առաջին խաղացողը, ով առաջին խաղակեսում դարձել է պոկերի (4 գոլ) հեղինակ: 22-ամյա ֆուտբոլիստի շնորհիվ «կապույտները» տարան իրենց չորրորդ հաղթանակն այս մրցաշրջանում:
«Չելսիի» ֆուտբոլիստը, իր անհատական տպավորիչ խաղից հետո, արժանացել է խաղային գնդակի: Ռոմեո Լավիան կատակել է Քոուլ Փալմերի հետ՝ հետգրություն թողնելով գնդակի վրա։
«Միևնույն է, դու միջակ ես»
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։