Ռոնալդուն կերկարաձգի պայմանագրի ժամկետն Ալ Նասրի հետ. հայտնի է պատճառը
39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և «Ալ Նասրը» սկսել են բանակցություններ վարել կողմերի միջև պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան X-ի միկրոբլոգում։
Ըստ աղբյուրի՝ պորտուգալացին ցանկանում է շարունակել խաղային պրակտիկա ունենալ՝ Աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու համար։ Մունդիալում հանդես գալու դեպքում պորտուգալացին պատմական ցուցանիշ կգրանցի՝ դառնալով առաջին ֆուտբոլիստը, որը կարողացել է մասնակցել Աշխարհի 6 առաջնությունների։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, փոխանցում է Armsport-ը։