Բժիշկը գնահատել է առավոտյան սուրճի ազդեցությունը արյան հետազոտթյունների վրա
Վարակաբան Վերա Սերեժինան «Բժիշկ Փիթերի» հետ զրույցում գնահատել է սուրճի ազդեցությունը արյան հետազոտությունների վրա։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, բժիշկները խորհուրդ չեն տալիս անալիզներ անելուց առաջ սուրճ խմել, հատկապես եթե դրանք առավոտյան թեստեր են, և թույլ են տալիս խմել միայն չգազավոված ջուր, այն էլ՝ փոքր քանակությամբ։
«Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ սուրճը կարող է ակտիվացնել արյան մակարդման համակարգը, ինչը հանգեցնում է դրա խտացմանը և, հետևաբար, բարդացնում է թեստ անցնելու գործընթացը: Ջուրը, ընդհակառակը, արյունն ավելի ջրիկ է դարձնում և օգնում բուժաշխատողներին ավելի հեշտությամբ հաղթահարել այդ պրոցեդուրան»,- Shantnews-ի փոխանցմամբ՝ բացատրել է նա:
Եթե անալիզները նախատեսված են օրվա երկրորդ կեսին, և սուրճ խմելու և թեստերի միջև 3-4 ժամ կա, կարող եք խմել այս ըմպելիքը, պարզաբանել է Սերեժինան։
Միևնույն ժամանակ, մասնագետի խոսքով, սուրճն ուղղակիորեն չի ազդում մեզի անալիզի վրա՝ մեզի առավոտյան բաժինը գիշերվա ընթացքում կուտակվում է միզապարկում և դրա վրա չեն ազդում առավոտյան խմած ըմպելիքները։