Եզրափակվեց Նյու Յորքում Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության մասնակցության շաբաթը. ԱԳՆ
Եզրափակվեց Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան քննարկումներին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության մասնակցության շաբաթը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Շուրջ երեք տասնյակ հանդիպումներ՝ լայն աշխարհագրությամբ և. օրակարգով՝ երկկողմ հարաբերությունների զարգացում, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացում, բազմակողմ հարթակներում սերտ համագործակցություն, տարածաշրջանային հարցեր,
Նստաշրջանի բարձրաստիճան հատվածում ՀՀ վարչապետի ելույթներին զուգահեռ մասնակցություն և ելույթներ տարբեր հարթակներում և թեմատիկ, հարակից միջոցառումների, այդ թվում՝ Մեծ քսանյակի նախարարական հանդիպմանը։
Համատեղ հայտարարության ընդունում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի՝ ՀՀ ԱԳ նախարարի նախագահությամբ անցկացված հանդիպման արդյունքներով և ֆորումի հաջորդ՝ ՀՀ-ում դեկտեմբերին անցկացվելիք նախարարական հանդիպմանն ընդառաջ։
ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ և մասնակցությամբ կայացել է նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: