Վեհափառը ակնարկեց Փաշինյանին. «Էջմիածնի դեմ մարտնչողները մարտնչում են հայոց ինքնության դեմ»
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծման ժամանակ, որին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իշխանական վերնախավը, քարոզ կարդաց ու հայտարարեց, որ «Արարատահայաց Էջմիածնի դեմ պայքարողը պայքարում է Հայոց ինքնության ու պետականության դեմ»։
«Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը և հայ կյանքը պարսպել ազգային և հոգևոր բովանդակությունից։ Սուրբ Էջմիածնի առաքելությունը արժեզրկելու որևէ քայլ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին, խարխլել հիմքերը անկախ և ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է հայոց եկեղեցին»,- ասաց Վեհափառը։