Բժիշկը անքնությունից ազատվելու պարզ ու հաճելի միջոց է անվանել
Առավոտյան արևի տակ զբոսնելը կարող է հիանալի մեթոդ լինել անքնության դեմ պայքարում, ասել է էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Զուհրա Պավլովան։ Shantnews-ի փոխանցմամբ՝ բժիշկը Telegram-ի իր ալիքում առողջ քնի համար պարզ ու հաճելի միջոց է անվանել։
Բժշկի խոսքով՝ այն մարդիկ, ովքեր օրվա առաջին կեսն անցկացնում են դրսում, երեկոյան ավելի արագ, հանգիստ ու երկար են քնում։ Միևնույն ժամանակ, զբոսանքի տեւողությունը դեր չի խաղում, իսկ դրական ազդեցությունը կապված է արեւի լույսի հետ, հավելել է նա։
«Գիտնականները կարծում են, որ դուրս գալն օգնում է մեր կենսաբանական ժամացույցին ճիշտ գնահատել ժամանակը և կարգավորել քնի հորմոնի՝ մելատոնինի բավարար արտադրությունը», – մեկնաբանել է Պավլովան:
Փորձագետը նաև խորհուրդ է տվել հետևել պարզ կանոնների՝ քնի որակը բարելավելու համար։ Նա նախ խորհուրդ է տվել քնելուց առաջ գաջեթներ չօգտագործել։ Քնելուց առաջ պետք չէ շատ ուտել կամ շատ ջուր խմել, կարևոր է քնել ոչ ուշ, քան ժամը 23:00-ն, քունը պետք է տեւի յոթից ութ ժամ, ամփոփել է էնդոկրինոլոգը։