Ռուսաստանը խստորեն դատապարտել է Նասրալլահի սպանությունը
Մոսկվան խստորեն դատապարտում է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի սպանությունը, այն հղի է Լիբանանի և ողջ Մերձավոր Արևելքի համար հետևանքներով։ Ռուսաստանը Իսրայելին կոչ է անում դադարեցնել կրակը, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
Ավելի վաղ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման մամուլի ծառայությունը հաստատել էր, որ Նասրալլահը սպանվել է Բեյրութի հարավային արվարձաններին իսրայելական ավիահարվածի արդյունքում։
«Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի կողմից իրականացված հերթական քաղաքական սպանությունը։
Այս ուժային գործողությունը հղի է ավելի մեծ դրամատիկ հետևանքներով Լիբանանի և ողջ Մերձավոր Արևելքի համար: Իսրայելական կողմը չէր կարող չհասկանալ նման վտանգը, այլ դիմեց նմանատիպ քայլի՝ սպանելով լիբանանցի քաղաքացիների, ինչը գրեթե անխուսափելիորեն կհրահրի բռնությունների նոր ալիք։
Այսպիսով, այն կրում է ողջ պատասխանատվությունը հետագա էսկալացիայի համար»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն դիմել է Իսրայելին՝ Նասրուլլահի սպանության լույսի ներքո կրակը դադարեցնելու խնդրանքով։
«Մենք կրկին կոչ ենք անում Իսրայելին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Դա հնարավոր կդարձներ դադարեցնել արյունահեղությունը և պայմաններ ստեղծել քաղաքական և դիվանագիտական կարգավորման համար։
Ներկա պայթյունավտանգ իրավիճակում միջազգային հանրության պատասխանատու անդամները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի տարածաշրջանը չընկղմվի լայնամասշտաբ զինված առճակատման մեջ»,- ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում։