Մյուռոնօրհնեքը խորհրդանշում է կապն անցյալի, ներկայի և գալիքի միջև․ Արմեն Սարգսյան
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սրբալույս Մյուռոնի օրհնությունն է:
Յոթ տարին մեկ տեղի ունեցող Մյուռոնօրհնեքին հին մյուռոնը խառնվում է նոր օրհնվողին՝ խորհրդանշելով կապն անցյալի, ներկայի և գալիքի միջև: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը․
«Շնորհաբեր մյուռոնը մշտապես հիշեցնում է, որ մենք` իբրև քրիստոնյաներ, մկրտվել ենք Հայոց եկեղեցում և մեր ճակատին կրում ենք Սուրբ Մյուռոնի կնիքը»,- գրել է Սարգսյանը։