Մբապեն և ՊՍԺ-ն կրկին կհանդիպեն դատարանում
Հոկտեմբերի 15-ին ՊՍԺ-ն և փարիզյան ակումբի նախկին հարձակվող Կիլիան Մբապեն կներկայանան Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի միացյալ բողոքարկման խորհրդին՝ կողմերի միջև վեճը լուծելու համար՝ կապված ֆրանսիական գրանդի՝ ֆուտբոլիստին 55 միլիոն եվրոյի չափով պարտքի հետ: Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է RMC-ն։
Աղբյուրի համաձայն՝ կողմերը կհանդիպեն Միասնական բողոքարկման խորհրդում, քանի որ ՊՍԺ-ն ավելի վաղ բողոքարկել էր Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) իրավական կոմիտեի որոշումը, որը պարտավորեցրել էր Մբապեին վճարել նշված գումարը։
L’Équipe-ն ավելի վաղ հայտնել էր, որ LFP-ն չի կարող ստիպել ՊՍԺ-ին վճարել այս գումարը: Այնուամենայնիվ, նա իրավունք ունի պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական գրանդի նկատմամբ։ Այդ պատժամիջոցներից մեկը կարող է լինել տրանսֆերների արգելքը։