Լավրովը դատապարտել է Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, խստորեն դատապարտել է Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
«Մենք խստորեն դատապարտում ենք իսրայելական կողմի գործողությունները, որոնք կոպտորեն խախտում են մեր բարեկամ Լիբանանի ինքնիշխանությունը։
Քաղաքացիներին ուղղված անկանոն հարձակումները լիովին անընդունելի են։
Պատերազմի ուղին, որն ընտրել է Արևմտյան Երուսաղեմը, չի օգնի նրան վերադարձնել ներքին տեղահանվածներին երկրի հյուսիս և չի ապահովի անվտանգությունը լիբանանա-իսրայելական սահմանային գոտում»,- հավելել է Լավրովը։