Արսենալը կարող է Ժեզուսին 40 մլն եվրոյով վաճառել Պալմեյրասին
«Պալմեյրասը» հետաքրքրություն է ցուցաբերում «Արսենալի» 27-ամյա հարձակվող Գաբրիել Ժեզուսի նկատմամբ։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Bola VIP-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Պալմեյրասը» մեծ ցանկություն ունի Ժեսուսին վերադարձնել այն ակումբ, որտեղ նա սկսել է իր կարիերան: Ընդգծվում է, որ «զինագործները» պատրաստ են վաճառել հարձակվողին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, եթե նրա համար առաջարկեն 40 միլիոն եվրո։
Ժեզուսը «Արսենալ» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից» 2022 թվականի ամռանը։ Իր հերթին, «քաղաքայինները» հարձակվողին ձեռք են բերել «Պալմեյրասից» 2017 թվականի ձմռանը։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 65 միլիոն եվրո։